ՄԱՅ   ԼԱՆՉ   ԲԻՍՏՐՈ

ՀԱՅԿԱԿԱՆ և ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑՆԵՐԻ ՑԱՆՑ

            Դուք գնահատում եք տան պատրաստած ուտեստների համը, օգտակարությունը և յուրահատկությու՞նը: Փնտրում եք հաճելի և հարմարավետ վայր, որտեղ կարելի է արագ և հագեցած սնվել ընդմիջման ժամանակ կամ անցկացնել ընտանեկան ժամա՞նց: Իսկ միգուցե Ձեզ հետաքրքրում է կորպորատիվ երեկոյի, տոնական խնջույքի կամ գործնական բանկետի կազմակերպու՞մը:

       My Lunch & Dinner Bistro-ն մեծ ուրախությամբ պատրաստ է ընդունել Ձեզ և առաջարկում է գնահատել մեր մենյուի բազմազանությունը, քաղաքակիրթ սպասաարկումը և ջերմ մթնոլորտը: Մենք պատրաստում ենք միայն որակյալ  հումքից, օգտագործում ենք աշխարհի տարբեր ժողուվուրդների բաղադրատոմսերը: Մեր հմուտ խոհարարները չեն խուսափում նորամուծություններից, ինչի շնորհիվ մենք միշտ կզարմացնենք Ձեզ համեղ անակնկալներով և ֆիրմային ճաշատեսակներով: Մենյուն ներառում է տաք ապուրներ և խավարտներ, մսից պատրաստված ուտեստներ, խորովված  մսի տեսականի,  ավանդական և բոլորի կողմից սիրված, ինչպես նաև բաղադրիչների նոր, յուրահատուկ համադրությամբ աղցանների լայն ընտրանի, ախորժելի համբուրգերներ, սենդվիչներ, թեթև աղանդներ, օրիգինալ հրուշակեղեն, զովացուցիչ ըմպելիքներ և այլն:

      My Lunch & Dinner Bistro-ն գտնվում է ՄԱԿ-ի գրասենյակի հարևանությամբ:  Մեր հասցեն է` 

Հայաստան, Երևան, Վազգեն Սարգսյան 26/3:

      Ի դեպ, ուզում ենք նաև նշել, որ երեկոյան ժամերին բիստրոն ունի հարակից ազատ ավտոկայանատեղի: Մեր հաճախորդները կարող են օգտվել անվճար Wi-Fi կապից:

      Անհամբեր սպասում ենք Ձեզ My Lunch & Dinner Bistro-յում: Բարի ախորժակ: